Ուկրաինայի հանձնարարությամբ երկաթուղի՞ն էին հրկիզելու․ Ռուսաստանում երկու անձ է ձերբակալվել
Ռուսաստան
Ռուսաստանի իրավապահները ձերբակալել են Բաշկիրիայից երկու անձի, որոնք, ըստ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ), Ուկրաինայի ներկայացուցիչների հանձնարարությամբ ծրագրել էին հրկիզել երկաթուղային տրանսպորտը Չելյաբինսկի մարզում։
Գերատեսչության տվյալներով՝ Ուֆայի 39-ամյա բնակիչը սոցցանցերից մեկում կապ է հաստատել Ռուսաստանում արգելված ուկրաինական կազմակերպության ներկայացուցչի հետ։ Ստանալով Աշինսկի շրջանում երկաթուղային տրանսպորտային միջոց հրկիզելու առաջադրանքը՝ նա ներգրավել է Բելեբեևսկի շրջանի 20-ամյա բնակչուհու։
ԱԴԾ-ի հաղորդմամբ՝ երկուսն էլ անցել են ահաբեկչություն իրականացնելու մարտավարական պատրաստություն։
Նրանք ձերբակալվել են ոստիկանության կողմից, երբ ուղևորվում էին ենթադրյալ հրկիզման վայր։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, ընթանում է նախաքննություն։


















































Ամենադիտված
Պարոն վարչապետ, չհասկացա` Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված. Արամ Սարգսյան