Հորմուզի նեղուցը վտանգի տակ է․ Էրդողանը կոչ է անում նոր ուղիներ գտնել
Թուրքիա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարևորել է Հորմուզի նեղուցին այլընտրանքային միջազգային առևտրային երթուղիների ստեղծումը՝ ընդգծելով հուսալի տրանսպորտային ուղիների անհրաժեշտությունը։
Հարավկորեական Yonhap գործակալությանը տված հարցազրույցում Էրդողանը նշել է, որ ստեղծված ճգնաժամը ցույց է տալիս՝ համաշխարհային առևտուրը չպետք է կախված լինի մեկ երթուղուց։
Նրա խոսքով՝ Թուրքիան ամրապնդում է Ասիան և Եվրոպան կապող տրանսպորտային ու լոգիստիկ կապերը։ Անկարան նաև ցանկանում է վերակենդանացնել պատմական Հիջազի երկաթուղին և ակնկալում է, որ հարավկորեական ընկերություններն ավելի մեծ ներդրումներ կկատարեն տարածաշրջանային տրանսպորտային և լոգիստիկ նախագծերում։
Նշենք, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտության հետևանքով Հորմուզի նեղուցով նավագնացությունը գրեթե դադարել է։ Նեղուցը կարևոր նշանակություն ունի նավթի, նավթամթերքի և հեղուկացված բնական գազի միջազգային մատակարարումների համար։ Ստեղծված իրավիճակն արդեն հանգեցրել է վառելիքի գների աճի։


















































Ամենադիտված
Պարոն վարչապետ, չհասկացա` Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված. Արամ Սարգսյան