Բյուջեի դեֆիցիտի պատճառով Ռուսաստանը հետաձգում է զինծառայողների աշխատավարձերի վճարումը․ Bloomberg
Ռուսաստան
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նախատեսում է փոխել զինծառայողների և գերատեսչության աշխատակիցների աշխատավարձերի վճարման կարգը։ Bloomberg-ի հաղորդմամբ՝ առաջին անգամ դեկտեմբեր ամսվա աշխատավարձերի մեծ մասը կվճարվի ոչ թե մինչև տարեվերջ, այլ 2027 թվականի հունվարի 11-21-ը։
Բացառություն կկազմեն Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող զինծառայողները, որոնց վճարումները խոստացել են իրականացնել մինչև դեկտեմբերի 25-ը։
Նման քայլով Մոսկվան փորձում է պետական ծախսերի մի մասը տեղափոխել հաջորդ ֆինանսական տարի։
Bloomberg-ի տվյալներով՝ 2026 թվականին Ռուսաստանի բյուջեի ծախսերը կարող են 10 տոկոսով գերազանցել նախատեսվածը՝ հասնելով 602 միլիարդ դոլարի, իսկ բյուջեի դեֆիցիտը՝ 90,6 միլիարդ դոլարի կամ ՀՆԱ-ի 3,2 տոկոսի։
Միաժամանակ, 2027 թվականին Կրեմլը նախատեսում է պաշտպանության ոլորտին հատկացնել ռեկորդային՝ 212 միլիարդ դոլար։


















































Ամենադիտված
Պարոն վարչապետ, չհասկացա` Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված. Արամ Սարգսյան