Մոսկվայի մտահոգությունը. Իրանի շուրջ լարվածությունը կարող է նոր պատերազմի վերածվել
Աշխարհ
Ռուսաստանը խիստ անհանգստացած է Իրանի դեմ նոր ռազմական գործողություններ պլանավորելու մասին ազդանշաններով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ հայտնում է РИА Новости-ն։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ակտիվացնել դիվանագիտական ջանքերը՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար։ Մոսկվան աջակցում է հակամարտության կարգավորման ուղղությամբ միջնորդների ջանքերին և պատրաստ է նպաստել լուծումների որոնմանը։
Ռուսաստանը նաև հույս է հայտնել, որ Հորմուզի նեղուցում իրավիճակը կվերադառնա բնականոն հունի՝ հաշվի առնելով բոլոր կողմերի օրինական շահերը։
Ավելի վաղ The Atlantic-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Իրանի դեմ հարվածները վերսկսելու հնարավորությունը՝ նոյեմբերի 3-ին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո։


















































Ամենադիտված
Պարոն վարչապետ, չհասկացա` Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված. Արամ Սարգսյան