Թրամփը հայտարարել է, որ Մակրոնին զգուշացրել է Ֆրանսիայի համար միգրացիայի հետևանքների մասին
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ զգուշացրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որ միգրացիան կարող է կործանարար հետևանքներ ունենալ Ֆրանսիայի համար։
«Նա (Մակրոնը) լավ տղա է, իմ ընկերն է։ Բայց ես նրան ասացի. «Դու կործանում ես քո երկիրը միգրացիայով»», - ասել է նա New York Post-ի փոդքասթի ժամանակ։
Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ աշխարհի տարբեր ծայրերից մարդիկ են գալիս Ֆրանսիա, որոնցից մի քանիսը, նրա պնդմամբ, ատում են երկիրը, նրա ժողովրդին և մշակութային ժառանգությունը։
Թրամփը նշել է, որ նմանատիպ իրավիճակ է նկատվում ոչ միայն Ֆրանսիայում, այլև եվրոպական այլ երկրներում։ Սակայն ԱՄՆ նախագահը պնդել է, որ նման իրադարձություններ Միացյալ Նահանգներում տեղի չեն ունենում, քանի որ իր վարչակազմը թույլ չի տա նման զարգացում։


















































Ամենադիտված
Պարոն վարչապետ, չհասկացա` Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված. Արամ Սարգսյան