Գիշերային ներխուժում «Inotek» խանութ-սրահ․ կոտրել են դուռն ու դրամարկղից միլիոններ հափշտակել
Արտակարգ Պատահար
Հոկտեմբերի 22-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։55-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել 35-ամյա Վոլոդյա Փ․-ն՝ հայտնելով, որ Ադոնցի փողոցում գործող «Inotek» ՍՊԸ-ի խանութ-սրահի դուռը կոտրել են և դրամարկղից հափշտակել մի քանի միլիոն դրամ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 21-ի ժամը 22։00-ից մինչև հոկտեմբերի 22-ի ժամը 08։20-ն ընկած ժամանակահատվածում։ Խանութ-սրահի աշխատակիցը նկատել է, որ անհայտ անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել է մուտքի դուռը։
Դեպքի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել և փոխանցվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։
Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ դիմող Վոլոդյա Փ․-ն «Inotek» ՍՊԸ-ի տնօրենն է։


















































Ամենադիտված
Պարոն վարչապետ, չհասկացա` Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված. Արամ Սարգսյան