ՀՀ դեսպանը իրանցի պատգամավորներին ներկայացրել է TRIPP-ի շուրջ վերջին պայմանավորվածությունները
Արտաքին Քաղաքական
ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի Իրան-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Արա Շահվերդյանի և խմբի անդամների հետ։ Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իրանի օրենսդիր մարմինների համագործակցության խորացմանը, ինչպես նաև երկու երկրների խորհրդարանական բարեկամության խմբերի միջև շփումների ակտիվացմանն առնչվող հարցեր։
Դեսպան Գրիգոր Հակոբյանը ներկայացրել է հայ-իրանական երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումները՝ ընդգծելով փոխադարձ հարգանքի և վստահության հիման վրա դրանք առավել խորացնելու պատրաստակամությունը։
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հաղորդակցային ուղիների ապաշրջափակմանը։ Այս համատեքստում ՀՀ դեսպանը իրանցի պատգամավորներին ներկայացրել է TRIPP ուղու շուրջ ձեռք բերված վերջին պայմանավորվածություններն ու հիմնական սկզբունքները։


















































Ամենադիտված
Պարոն վարչապետ, չհասկացա` Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված. Արամ Սարգսյան