Հաքերները «հալեցրել» են Եվրոպայի սուպերմարկետները․ տասնյակ խանութներում սառնարանները շարքից դուրս են եկել
Աշխարհ
Գիշերային կիբերհարձակման հետևանքով Բելգիայի և Լյուքսեմբուրգի տասնյակ խանութներում խափանվել են սառնարանային համակարգերը։ Այս մասին հայտնել են Ahold Delhaize և Colruyt ընկերությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը հաղորդում է Reuters-ը։
Շվեդական ICA և Coop մթերային ցանցերը նույնպես հայտնել են սառնարաններում ջերմաստիճանի բարձրացման մասին։ Խանութներից մեկը միջադեպի պատճառը համարել է կիբերհարձակումը։
Նոյեմբերի 2-ին Delhaize սուպերմարկետների ցանցում արձանագրվել է սառեցման համակարգերի ջերմաստիճանի բարձրացում։ Ընկերությունը ներկայումս հետաքննում է միջադեպը։ Բելգիական Sabcobel սառնարանային ընկերության գլխավոր տնօրեն Ստեֆան Մոլանսի խոսքով՝ խնդիրը կիբերհարձակման հետևանք է եղել, որի արդյունքում սարքավորումները տեղափոխվել են հալեցման ռեժիմ։
Իր հերթին՝ Colruyt Group-ի ներկայացուցիչը հայտնել է, որ հարձակման են ենթարկվել Բելգիայում Spar խանութները սպասարկող սառնարանային համակարգերը՝ ընդհանուր առմամբ հինգ խանութում։
Նշենք, որ հոկտեմբերին Ֆրանսիայում ևս կիբերհարձակման հետևանքով հաքերները վերահսկողություն էին հաստատել հարյուրավոր սուպերմարկետների սառեցման սարքավորումների նկատմամբ՝ բարձրացնելով ջերմաստիճանը մինչև 50 աստիճան Ցելսիուս։ Միջադեպը, ոստիկանության տվյալներով, միլիոնավոր եվրոյի վնաս էր պատճառել։


















































Ամենադիտված
Պարոն վարչապետ, չհասկացա` Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված. Արամ Սարգսյան