Դանակահարություն՝ Մալաթիայի շուկայի հարևանությամբ․ տուժած երեք անչափահասների վիճակը կայունացել է
Հասարակություն
Հոկտեմբերի 31-ին Մալաթիայի շուկայի հարևանությամբ երեք 15-ամյա պատանիների դանակահարելու դեպքից հետո նրանց առողջական վիճակը կայունացել է։ Դեռահասներից մեկի մոտ վնասվել էր մեծ անոթ, ինչի հետևանքով նա երկու օր պայքարել է կյանքի համար. փոխանցում է News.am-ը:
Երեք պատանիներն էլ հիվանդանոց են տեղափոխվել ծանր վիճակում և վիրահատական միջամտություններից հետո ընդունվել վերակենդանացման բաժանմունք։ Բժիշկների խոսքով՝ նրանցից երկուսը երկրորդ օրը տեղափոխվել են հիվանդասենյակ, իսկ երրորդը՝ երկու օր բուժում ստանալուց հետո։
Ներկայումս երեքի վիճակն էլ գնահատվում է միջին ծանրության։ Նրանց մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած վնասվածքներ են եղել, սակայն բոլորը դեպքի սկզբից գիտակից են եղել։
Դեպքը տեղի է ունեցել Մալաթիայի շուկայի հարևանությամբ՝ Սեբաստիա 141 հասցեի հարակից տարածքում։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ անչափահասի առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով։ Նախաքննությունը շարունակվում է, այս պահին ձերբակալված անձ չկա։


















































Ամենադիտված
Պարոն վարչապետ, չհասկացա` Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված. Արամ Սարգսյան