Երկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում են
Աշխարհ
ՄԱԿ-ի նոր զեկույցի համաձայն՝ Երկրի սառցադաշտերի արագ հալոցքը կարող է անդառնալի վնասներ հասցնել մոլորակին։ Գիտնականները կոչ են անում գլոբալ տաքացումը ժամանակավորապես 1.5°C-ը գերազանցելուց հետո հնարավորինս արագ նվազեցնել՝ հասցնելով 1°C-ից ցածր մակարդակի։

Նախաարդյունաբերական ժամանակաշրջանի համեմատ Երկրի միջին ջերմաստիճանն արդեն բարձրացել է 1.3°C-ով, իսկ ներկայիս քաղաքականության շարունակման դեպքում կարող է հասնել 2.8°C-ի։

Զեկույցի համաձայն՝ Գրենլանդիայի և Անտարկտիդայի սառցաշերտերն այսօր հալվում են մոտ վեց անգամ ավելի արագ, քան 1990-ականներին։ Վերջին հինգ տարում Շվեյցարիան կորցրել է սառցադաշտերի սառույցի 20%-ը։ Գիտնականները զգուշացնում են, որ հալոցքը կհանգեցնի ծովի մակարդակի բարձրացման, կվտանգի ջրային պաշարները և կարող է լուրջ փոփոխություններ առաջացնել օվկիանոսներում։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար