Առնվազն 15 մարդ է զոհվել, 81-ը՝ վիրավորվել, ԱՄՆ-ի 11 նահանգում հանգստյան օրերին Հելոուինի ժամանակ հրազենային միջադեպերից՝ հայտնել է USA Today-ը:
Ամենավատ իրավիճակը Դալասում է, որտեղ երեք կրակոցներից զոհվել է չորս մարդ, ևս 15-ը՝ վիրավորվել։ Հրազենի կիրառում է արձանագրվել նաև Ալաբամայում, Դելավերում, Իլինոյսում, Ինդիանայում, Արկանզասում, Կալիֆոռնիայում, Միչիգանում, Կոլորադոյում, Ֆլորիդայում և Միսիսիպիում։
Կրակոցների հետ կապված շատ դեպքեր են տեղի ունեցել Հելոուինի տոնակատարության վայրերի, ուսանողական ավանների և գիշերային ակումբների մոտակայքում: Սակայն հանգստյան օրերին արձանագրված մի շարք միջադեպեր էլ բոլորովին կապ չունեն ԱՄՆ-ում տարածված այս տոնի հետ։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար