22 հազար տարվա գաղտնիք․ գիտնականները հնագույն մարդկային ԴՆԹ են գտել
Աշխարհ
Իսպանիայի Էլ Միրոն քարանձավից վերցված հողի նմուշում գիտնականները հայտնաբերել են մոտ 22 հազար տարի առաջ ապրած մարդկանց ԴՆԹ-ի հետքեր։ Հատկանշական է, որ այդ շերտում մարդկային ոսկորներ, ատամներ կամ այլ մնացորդներ չեն եղել։

Հետազոտողների խմբին հաջողվել է ԴՆԹ-ի հետքեր գտնել բրնձի մի քանի հատիկի չափ հողի նմուշում։ Ենթադրվում է, որ ԴՆԹ-ն պատկանել է մի քանի մարդկանց, որոնք վերջին սառցե դարաշրջանի ամենացուրտ ժամանակաշրջանում ապաստանել են քարանձավում։ Գենետիկական տվյալները ցույց են տալիս, որ նրանք, հավանաբար, պատկանել են Արևմտյան Եվրոպայի ծագումնաբանական խմբին։ Նմուշում տղամարդկանց ԴՆԹ-ի հետքերն ավելի շատ են եղել, քան կանանց։

Հետազոտության կարևոր առանձնահատկությունն այն է, որ գիտնականներին հաջողվել է քարանձավի նստվածքից առանձնացնել ոչ միայն միտոքոնդրիալ, այլև միջուկային ԴՆԹ-ն։ Վերջինս փոխանցվում է երկու ծնողներից և ավելի շատ տեղեկություն է պարունակում մարդու ծագման մասին։ Գիտնականները կարծում են, որ այս մեթոդի զարգացումը հնարավորություն կտա ուսումնասիրել հնագույն մարդկանց ծագումը, տեղաշարժերն ու փոխհարաբերությունները նույնիսկ այն դեպքերում, երբ նրանց ֆիզիկական մնացորդները չեն պահպանվել։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար