378 օր՝ Մարսի պայմաններում․ NASA-ի փորձի մասնակիցները դուրս են եկել մեկուսացումից
Աշխարհ
NASA-ի՝ դեպի Մարս հնարավոր ապագա թռիչքին նախապատրաստող փորձի շրջանակում չորս մասնակից 378 օր մեկուսացված ապրելուց հետո դուրս է եկել հատուկ կառուցված բնակավայրից։
Մասնակիցները 2025 թվականի հոկտեմբերից ապրել են Հյուսթոնի Ջոնսոնի տիեզերական կենտրոնում գտնվող 158 քառակուսի մետր տարածքով բնակավայրում՝ նմանակելով Մարսի պայմանները։ Նրանք աճեցրել են բույսեր, կատարել տարբեր առաջադրանքներ և փորձարկել Երկրի հետ հաղորդակցությունը՝ հաշվի առնելով ազդանշանի ուշացումները։
Փորձի նպատակն էր ուսումնասիրել, թե ինչպես կարող են տիեզերագնացները հարմարվել Երկրից հեռու երկարատև առաքելության պայմաններին։ Փորձի արդյունքները կօգնեն նախապատրաստվել դեպի Լուսին, իսկ հետագայում՝ Մարս, նախատեսվող թռիչքներին։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար