Ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել
Հասարակություն
Համայնքային ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Ձորամուտ գյուղի 58-ամյա բնակիչն աճեցնում է կանեփ տեսակի բույս և պատրաստում ու օգտագործում է թմրամիջոց։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ 58-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել են թմրամիջոց օգտագործելու համար հարմարեցված ինքնաշեն առարկաներ, իսկ նկուղում՝ 233 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 47-ամյա տղամարդու տանը կից կիսակառույց շինությունում համայնքային ոստիկանները հայտնաբերել են մարիխուանա տեսակի թմրամիջոցի զանգվածով տարաներ և փաթեթներ՝ ընդհանուր 510 գրամ քաշով, և 675 գրամ կանեփի չորացած բույս։
Երկու դեպքով էլ նախաքննություն է կատարվում։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար