Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ Պիպոյան
Հասարակություն
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն հանրային վերահսկողության նախաձեռնության շրջանակում հաջորդ ուսումնասիրությունն սկսելու է մսամթերքի շուկայում։ Այս մասին իր էջում տեղեկացրել է ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։
Միաժամանակ նա նշել է, որ հանրային արձագանքի վերլուծությունը ցույց է տալիս, որ կա նաև ներմուծվող կաթնամթերքի ուսումնասիրության անհրաժեշտություն։
Հիշեցնենք, որ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն հանրային վերահսկողության նախաձեռնության շրջանակում լաբորատոր փորձաքննության էր հանձնել 11 ընկերությունների արտադրած կաթնամթերքը և բացահայտել մի շարք խախտումներ։
«Մեր նպատակը որևէ արտադրողի կամ ներմուծողի վնասելը չէ։ Մեր նպատակը սպառողի շահերի պաշտպանությունն է, շուկայում առկա ռիսկերի բացահայտումը և հանրությանը հավաստի տեղեկատվություն տրամադրելը։ Ձևավորել պրոակտիվ սպառողի ինստիտուտը, երբ սպառողն ինքն է որոշում ու ինքն է պատվերն իջեցնում, թե ինչը ստուգվի»,- ընդգծել է Պիպոյանը:


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար