Ռուսաստանը ռեկորդային կորուստներ է կրել. Զելենսկի
Աշխարհ
Մեկ ամսվա ընթացքում Ռուսաստանը կորցրել է 54 հազար 400 զինծառայողի՝ սպանված և ծանր վիրավորված․ դա ռեկորդային ցուցանիշ է լայնամասշտաբ պատերազմի բոլոր ամիսների համեմատ։ Դրա մասին հայտարարել էՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ռեկորդ է գրանցվել նաև օրական կորուստների առումով․ հոկտեմբերի 21-ին ՌԴ բանակը կորցրել է 2250 մարդ։ Կարևոր է, որ մենք շարունակում ենք վերադարձնել մերը։ Հոկտեմբերին պաշտպանության ուժերն ազատագրել են ուկրաինական հողի 96,2 քառակուսի կիլոմետր տարածք, ինչը 10,4 քառակուսի կիլոմետրով ավելի է, քան ռուսներին հաջողվել է գրավել այդ ընթացքում։
Այս խելահեղ կորուստները դադարեցնելու համար Ռուսաստանին բավական է ընտրել հրադադարն ու դիվանագիտությունը»,- նշել է Զելենսկին։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար