ՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրս
Աշխարհ
Ռուսաստանի կառավարությունը երեք ամսով արգելք է դրել ԵԱՏՄ սահմաններից դուրս նավթաքիմիական արտադրանքի առանձին տեսակների արտահանման վրա՝ ռուսական ձեռնարկությունները հումքով ապահովելուն աջակցելու համար, հայտնել է նախարարների կաբինետը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ստորագրվել է որոշում Ռուսաստանից Եվրասիական տնտեսական միության սահմաններից դուրս նավթաքիմիական արտադրանքի առանձին տեսակների արտահանման ժամանակավոր արգելք սահմանելու մասին։ Որոշումն ուղղված է ռուսական արդյունաբերական ձեռնարկությունների՝ հումքով կայուն ապահովման պահպանմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ճշտվում է, որ սահմանափակումը մտցվել է 3 ամսով և տարածվում է քարածխային և նավթային բենզոլների, տոլուոլի, օրթոքսիլոլի, պարաքսիլոլի, ֆենոլի արտահանման վրա։
«Այս արտադրանքն օգտագործվում է ավտոշինության, ավիաշինության, նավաշինության և երկաթուղային մեքենաշինության համար լաքաներկային պատվածքների, սննդամթերքի փաթեթավորման, հատակի պատվածքների և մալուխային արտադրանքի մեկուսիչ նյութերի արտադրության մեջ, բժշկական արդյունաբերությունում»,- պարզաբանել են կառավարությունում։
«Արգելքը չի տարածվի միջազգային տարանցիկ փոխադրումների շրջանակներում նավթաքիմիական արտադրանքի արտահանման, միջազգային հումանիտար օգնության գծով մատակարարումների, ինչպես նաև Շպիցբերգեն կղզեխմբում ռուսական կազմակերպությունների գործունեության ապահովման վրա»,- նշել են նախարարների կաբինետում։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար