ԱՄՆ-ն հարվածներ է հասցնում Իրանի ՀՕՊ համակարգերին․ Քեշմ կղզում և Բանդար Աբասում պայթյուններ են որոտացել
Աշխարհ
Չնայած ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի լավատեսական հայտարարություններին՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության դադարեցման շուրջ բանակցություններում գրանցված առաջընթացի մասին, իրադարձությունները տեղում այլ ընթացք են ստանում։
Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին։ Իրանի հարավում՝ Քեշմ կղզում և Բանդար Աբաս քաղաքում, բազմաթիվ պայթյուններ են որոտացել։ Դրանք տեղի են ունեցել Պարսից ծոցի շրջանում ԱՄՆ-ի ինտենսիվ օդային ակտիվության ֆոնին։
Այսպիսով, Վենսի հայտարարությունների ֆոնին Վաշինգտոնի գործողությունները ցույց են տալիս, որ Թրամփի վարչակազմը շարունակում է դիտարկել նաև ռազմական սցենարը։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար