ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մերձակայքում խոցել է ամերիկյան MQ-9 ԱԹՍ
Աշխարհ
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ իր ուժերը Հորմուզի նեղուցից արևելք որսացել և ոչնչացրել են ամերիկյան MQ-9 տիպի հետախուզական-հարվածային անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), հայտնում է Fars լրատվական գործակալությունը։
ԻՀՊԿ-ն պնդում է, որ ԱԹՍ-ն խոցվել է նոր, առաջադեմ օդատիեզերական պաշտպանության համակարգի կիրառմամբ։ Նշվում է, որ սա իրանական կողմի ոչնչացրած ամերիկյան MQ-9 տիպի 55-րդ անօդաչու թռչող սարքն է։
ԻՀՊԿ-ն նաև հայտնել է, որ իր ուժերը Հորմուզի նեղուցում՝ Քեշմ կղզուց հարավ, որսացել են ամերիկյան MQM-170 տիպի երկու հետախուզական անօդաչու թռչող սարք։ Ըստ ԻՀՊԿ-ի՝ այս վերջին միջադեպով իր ուժերի կողմից ձեռք բերված (գրավված) այդ տիպի ամերիկյան անօդաչու թռչող սարքերի ընդհանուր թիվը հասել է չորսի։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար