Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 45 մարդ է վիրավորվել
Աշխարհ
Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Քոնյա նահանգում ավտոբուսը շրջվել է ձորը, ինչի հետևանքով 45 մարդ վիրավորվել է, հայտնում է Hürriyet թերթը։
«Բոլոր 45 տուժածները շտապօգնության մեքենայով տեղափոխվել են հիվանդանոցներ»,- ասվում է հրապարակման մեջ։
Ինչպես պարզաբանում է հրապարակումը, մոտ 40 մարդ թեթեւ վնասվածքներ է ստացել։ Հինգը ուղարկվել են Քոնիայի բժշկական հաստատություններ, եւս երեքը՝ Սեյդիշեհիրի շրջանային հիվանդանոց։
Վթարը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 2:00-ին՝ Հյույուք շրջանի Իսպարտա-Բեյշեհիր մայրուղու վրա, Բեյշեհիրից մոտավորապես 20 կիլոմետր հեռավորության վրա: Անթալիայից Իգդիր ուղևորվող ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը, և մեքենան դուրս է եկել ճանապարհից և շրջվել։
Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար