11 500 տարվա հնության կմախքներ․ գիտնականները հայտնաբերել են հին մարդկանց մինչ այդ անհայտ խումբը
Գիտություն և Մշակույթ
2018 թվականին Ալյասկայում հնագետները հայտնաբերել են երկու նորածին երեխաների կմախքներ, որոնք շուրջ 11 500 տարվա հնություն ունեն։ Գիտնականների գնահատմամբ՝ երեխաները նույն ընտանիքի անդամներ են եղել, իսկ նրանց մնացորդների լավ պահպանված վիճակը հնարավորություն է տվել նոր տեղեկություններ ստանալ Հյուսիսային Ամերիկայի հնագույն բնակիչների մասին։
Հայտնագործությունը կարևոր նշանակություն ունի մարդկության վաղ պատմության ուսումնասիրության համար։ Մնացորդներում պահպանված ԴՆԹ-ն գիտնականներին հնարավորություն է տվել ուսումնասիրել այդ ժամանակաշրջանի մարդկանց գենետիկական առանձնահատկությունները և բացահայտել մինչ այդ անհայտ հնագույն մարդկային խմբի գոյության հետքեր։
Ալյասկայի Ուփվարդ Սան Ռիվեր կոչվող տարածքում պեղումները դեռ 2000-ականների սկզբին սկսել էր մարդաբանության պրոֆեսոր Բեն Փոթերը։ Տարածքը գտնվում է Ֆեյրբենքս քաղաքից մոտ 50 մղոն հեռավորության վրա և հասանելի է միայն ուղղաթիռով։
Չնայած տեղանքի դժվարամատչելիությանը՝ հետազոտողները շարունակել են աշխատանքները, որոնք ի վերջո հանգեցրել են կարևոր հնագիտական հայտնագործության։
Գիտնականների համար այս գտածոն արժեքավոր աղբյուր է Հյուսիսային Ամերիկայի առաջին բնակիչների ծագումն ու միգրացիոն պատմությունն ուսումնասիրելու համար։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար