Թրամփի՝ Ֆլորիդայի նստավայրի մոտ տեղադրվել է անօդաչու թռչող սարքերից պաշտպանող սարք
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ֆլորիդայի Մար-ա-Լագո նստավայրի մոտ տեղակայվել է LOCUST հակաօդային լազերային համակարգ, ինչպես նաև հակաօդային պաշտպանության համակարգեր, հայտնում է War Zone (TWZ) պորտալը։
Այս եզրակացությունը հիմնված է Getty-ի լուսանկարիչ Էնդրյու Հարնիկի կողմից հոկտեմբերի 31-ին արված լուսանկարների վրա։
Դրանց վրա երևում է առնվազն մեկ թեթև զրահապատ մեքենայի վրա հիմնված կայանք, որը տեղակայված է ափամերձ գոտում։ Այն հարակից է AN/TWQ-1 Avenger կարճ հեռահարության հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերով հագեցած լողացող հարթակին։
Դրանք տեղակայվել են Գաղտնի ծառայության խնդրանքով, որը պատասխանատու է նախագահի պաշտպանության համար, մոտ երկու շաբաթ առաջ՝ նրա անվտանգության վերաբերյալ աճող մտահոգությունների ֆոնին, հաղորդում է պորտալը։
Բացի այդ, նմանատիպ համակարգեր են տեղակայվել Ֆլորիդայի Դոնալդ Թրամփի միջազգային օդանավակայանի մոտ։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար