Բելառուսը չի ցանկանում միջնորդել Ուկրաինայի հարցով բանակցություններին
Աշխարհ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը չի ցանկանա միջնորդել Ուկրաինայի շուրջ բանակցություններում, քանի որ լուրջ շահագրգռվածություններ ունի այդ բանակցություններում։
«Ես չեմ ուզում միջնորդի այս դերը խաղալ, հատկապես որ մեր շահագրգռվածությունները այս բանակցություններում հարգելի և լուրջ են», - ասել է նա՝ ելույթ ունենալով Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի չորրորդ միջազգային համաժողովում։
Եվրասիական անվտանգության հարցերով չորրորդ միջազգային համաժողովը տեղի է ունենում Մինսկում նոյեմբերի 3-4-ը։
Մասնակցում են 50 երկրներից ավելի քան 600 մասնակիցներ, այդ թվում՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Միութենական պետության, ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ԵԱՀԿ-ի, ՇՀԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների ղեկավարները։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար