Ուսանողները փակել են Փարիզի Սորբոնի համալսարանի մուտքը
Աշխարհ
Երեքշաբթի առավոտյան ուսանողները փակել են Փարիզի պատմական Սորբոնի համալսարանի շենքի մուտքը՝ Ֆրանսիայում ուսանողական բողոքի ցույցերի ֆոնին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը դեպքի վայրից։
Ֆրանսիայի ուսանողների ազգային միությունը հայտարարել է նոյեմբերի 3-ին և 5-ին երկրում հետագա խոշոր բողոքի ցույցերի մասին և կոչ է արել ուսանողներին այդ օրերին շրջափակել համալսարանները։
Երեքշաբթի առավոտյան, ինչպես պարզել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը, Լատինական թաղամասում գտնվող Սորբոնի համալսարանի պատմական շենքի մուտքը փակվել էր. ուսանողները այն պատնեշել էին մի քանի աղբամաններով և մետաղական ցանկապատով։
Մինչդեռ, Սորբոնում իրավիճակը հանգիստ է մնում։ Տեղում ոստիկանություն չկա։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար