Նեթանյահուն հայտարարում է, որ ընտրողներն իրեն են ընտրել վարչապետի պաշտոնում
Մերձավոր Արևելք
Իսրայելի ընդդիմադիր ուժերը երեքշաբթի կհանդիպեն՝ քննարկելու հետագա քայլերը՝ նախորդ շաբաթ կայացած խորհրդարանական ընտրություններից հետո։ Քվեարկության արդյունքում ո՛չ ընդդիմադիր Գադի Էյզենկոտի գլխավորած «փոփոխությունների ճամբարը», ո՛չ էլ գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուի աջակողմյան դաշինքը չեն կարողացել ապահովել Քնեսեթի մեծամասնությունը. փոխանցում է France 24-ը։
Էյզենկոտի դաշինքը ստացել է 48 մանդատ, Նեթանյահուի ճամբարը՝ 53։ Միևնույն ժամանակ, արաբական կուսակցությունների ցուցակները խորհրդարանում ստացել են ռեկորդային 19 տեղ՝ դառնալով հնարավոր կոալիցիայի ձևավորման հարցում վճռորոշ ուժ։ Էյզենկոտի դաշինքի բոլոր կուսակցություններն արդեն հայտարարել են նրան վարչապետի պաշտոնում աջակցելու մասին։
Սակայն ընդդիմության ներսում տարաձայնություններ կան արաբական կուսակցությունների հետ համագործակցության հարցում։ «Դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Յաիր Գոլանը կողմ է նրանց հետ գործընկերությանը, մինչդեռ «Իսրայելը մեր տունն է» կուսակցության ղեկավար Ավիգդոր Լիբերմանը կտրականապես դեմ է։ Էյզենկոտի կուսակցությունը, ըստ հրապարակման, կարծես թե չի աջակցում այդ տարբերակին, իսկ Նավթալի Բենեթի դիրքորոշումը դեռ հստակ չէ։
Նեթանյահուն, իր հերթին, հայտարարել է, որ ցանկանում է ձևավորել լայն ազգային կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների։ Նա պնդել է, որ հրեա ընտրողների մեծամասնությունն ընտրել է «Լիկուդին»՝ որպես ամենամեծ կուսակցություն, և իրեն՝ որպես հաջորդ վարչապետ։ Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը կուսակցությունների ներկայացուցիչների հետ խորհրդակցությունները կսկսի չորեքշաբթի։ Նա մինչև նոյեմբերի 11-ը պետք է որոշի, թե ում է հանձնարարելու կառավարություն ձևավորել։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար