Իրանը ներկայացրել է Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության 5 պայման
Մերձավոր Արևելք
Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար Ալի Աբդոլլահին ներկայացրել է Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության և անվտանգության ապահովման հինգ հիմնական սկզբունքները։ Այս մասին հայտնում է «Tasnim»-ը։
Աբդոլլահիի խոսքով՝ առաջին սկզբունքը բոլոր ճակատներում, հատկապես Լիբանանում և Գազայում, պատերազմի դադարեցումն է։ Իրանի ներկայացրած մյուս պահանջներն են՝ պատժամիջոցների ամբողջական վերացումը և իրանական ակտիվների ապաշրջափակումը, ինչպես նաև փոխհատուցումների վճարումը։
Հինգ սկզբունքների շարքում ներառված են նաև Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի ինքնիշխանության ճանաչումը և երաշխիքների տրամադրումը, որ ագրեսիան չի կրկնվի։
Իրանցի հրամանատարի խոսքով՝ այս սկզբունքները տարածաշրջանում կայուն անվտանգության ապահովման Իրանի ճանապարհային քարտեզն են, որը ենթադրում է նաև անվտանգության ապահովման տարածաշրջանային միջոցառումների մշակում։
Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտնել էր, որ Թեհրանն ու Վաշինգտոնը հակամարտության կարգավորման շուրջ միջնորդավորված ինտենսիվ երկխոսություն են վարում։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար