Երեք գերտերությունների առաջնորդները կարող են հանդիպել նոյեմբերի 18-19-ին՝ Չինաստանում
Աշխարհ
Աշխատանքներ են տարվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի մասնակցությամբ եռակողմ հանդիպման կազմակերպման ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Financial Times»-ին տված հարցազրույցում Պեսկովը հաստատել է, որ հանդիպման կազմակերպման ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում։ Թերթի հրապարակման համաձայն՝ երեք երկրների ներկայացուցիչները քննարկում են առաջնորդների եռակողմ գագաթնաժողովի անցկացման հնարավորությունը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ բոլոր կողմերը պատրաստ են Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպմանը՝ Չինաստանի Շենժեն քաղաքում կայանալիք ԱԽՏՀ-ի գագաթնաժողովի շրջանակում։
ԱԽՏՀ-ի գագաթնաժողովը նախատեսված է նոյեմբերի 18-19-ին՝ Շենժենում։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար