Իրանը պահանջել է ճանաչել իր ինքնիշխանությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ
Աշխարհ
Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի ինքնիշխանության պաշտոնական ճանաչումը տարածաշրջանում կայուն անվտանգության հասնելու պայմաններից մեկն է։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ և «Խաթամ ալ Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար, գեներալ-մայոր Ալի Աբդոլահին։
Իրանական Tasnim գործակալության փոխանցմամբ՝ Աբդոլահիի ներկայացրած պայմանների թվում է նաև Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների ամբողջական վերացումը, սառեցված ակտիվների ապաշրջափակումը և Իրանի դեմ ռազմական գործողությունների հետևանքով պատճառված վնասի փոխհատուցումը։
Իրանցի հրամանատարը նաև պահանջել է երաշխիքներ, որ Իսլամական Հանրապետության դեմ ագրեսիան չի կրկնվի։
Աբդոլահին նշել է նաև «Արևմտյան Ասիայում անվտանգության համակարգի ստեղծումը հենց տարածաշրջանի պետությունների ուժերով»՝ այն ներկայացնելով որպես տարածաշրջանում կայուն անվտանգության ապահովման պայմաններից մեկը։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար