Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված հայ կոմպոզիտորի աճյունը հուղարկավորվել է 85 տարի անց
Հասարակություն
Լենինգրադի պաշտպանության ժամանակ՝ 1941 թվականին զոհված հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանի աճյունն այսօր հուղարկավորվել է Ռուսաստանի Լենինգրադի մարզում։
Հայրենական մեծ պատերազմի սկսվելուց առաջ Հարություն Սարգսի Հովհաննիսյանը հրաժարվել է տարհանվել Լենինգրադից դեպի երկրի թիկունքային շրջաններ։ Նա կամավորագրվել է ժողովրդական աշխարհազորին և հասել նրան, որ իրեն ուղարկեն լեյտենանտների դպրոց։
Կոմպոզիտորը զոհվել է 33 տարեկանում։ Պատմական-հայրենասիրական «Դոբլեստ» կազմակերպության կամավորներին չի հաջողվել գտնել նրա անմիջական հարազատներին։
Հովհաննիսյանի ստեղծագործական ժառանգության իրավահաջորդը դարձել է Սանկտ Պետերբուրգի՝ Ն. Ա. Ռիմսկի-Կորսակովի անվան կոնսերվատորիան։ Նրա անունը փորագրված է կոնսերվատորիայի՝ պատերազմի տարիներին զոհված շրջանավարտներին նվիրված հուշատախտակին։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար