Պեսկովը նշել է, որ անվտանգության երաշխիքները կլինեն ԱՄԷ-ում կայանալիք բանակցությունների թեմաներից մեկը
Աշխարհ
Աբու Դաբիում կայանալիք եռակողմ հանդիպման ժամանակ կքննարկվեն անվտանգության երաշխիքները, դրանք պետք է փոխադարձ լինեն, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Երեքշաբթի օրը Պեսկովը հայտարարել է, որ ռուսական պատվիրակությունը նոյեմբերի 10-11-ը կժամանի Աբու Դաբի և կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին։ Նրա խոսքով՝ ռուսական կողմից գլխավոր բանակցողը կլինի Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։
«Քննարկվելու են անվտանգության հարցեր, անվտանգության երաշխիքներին վերաբերող հարցեր։ Դրանք կարող են լինել միայն փոխադարձ», - «Վեստի» լրատվական գործակալությանը տված մեկնաբանության մեջ ասել է նախագահի մամուլի քարտուղարը։
Միաժամանակ Պեսկովը չի բացահայտել առաջիկա քննարկման մանրամասները՝ նշելով, որ կոնկրետ հարցերը պետք է քննարկվեն փակ ձևաչափով։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար