Disney-ը հազարավոր աշխատատեղեր է կրճատում՝ Amazon-ի և Apple-ի հետ մրցակցության ֆոնին
Տնտեսություն
Ամերիկյան Walt Disney ընկերությունը նախատեսում է հազարավոր աշխատակիցների կրճատել՝ տարեկան ծախսերը 20 տոկոսով նվազեցնելու նպատակով։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է Bloomberg-ը։
Կրճատումները հիմնականում կվերաբերեն ընկերության թեմատիկ զվարճանքների այգիներին, հեռուստաալիքներին և կինոստուդիային։ Ընկերության գլխավոր տնօրեն Ջոշ Դ'Ամարոն նախատեսում է խնայված միջոցների մի մասն ուղղել նոր բովանդակության ստեղծմանը, տեխնոլոգիաների զարգացմանը, ինչպես նաև զվարճանքների այգիների և զբոսաշրջային նավերի բիզնեսի աջակցությանը։
Bloomberg-ի տվյալներով՝ վերջին տարիներին Disney-ն արդեն կրճատել է միլիարդավոր դոլարների ծախսեր և վերացրել հազարավոր աշխատատեղեր։ Անցած ֆինանսական տարվա ավարտին ընկերության աշխատակիցների ընդհանուր թիվը կազմել է 231 հազար։
Աշխատակիցների թվաքանակն են կրճատում նաև մեդիա ոլորտի այլ խոշոր ընկերություններ, այդ թվում՝ Netflix-ը, Sony Pictures Entertainment-ը, ինչպես նաև Paramount-ի և Warner Bros.-ի ստորաբաժանումները։
Մեդիա ընկերությունների համար գնալով դժվարանում է լսարանի ուշադրության համար պայքարը։ Նրանք մրցակցում են ոչ միայն միմյանց, այլև սոցիալական ցանցերի և տեխնոլոգիական հսկաների՝ Amazon-ի ու Apple-ի հարթակների հետ։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար