115 միլիոն տարվա գաղտնիք․ դինոզավրի ոսկորներում հայտնաբերվել է հեմոգլոբին
Աշխարհ
115 միլիոն տարի առաջ ապրած գիշատիչ դինոզավրի ոսկորներում գիտնականներն առաջին անգամ հայտնաբերել են քարացած կարմիր արյան բջիջներ՝ հեմոգլոբինի պահպանված մոլեկուլներով։ Ուսումնասիրությունն իրականացվել է Բրազիլիայի հյուսիս-արևելքում հայտնաբերված արատոզավրի մնացորդների վրա։
Ավստրալիայի Քերթինի համալսարանի գիտնականների խոսքով՝ հայտնաբերված բջիջներում պահպանվել են հեմի մոլեկուլներ, որոնք հեմոգլոբինի հիմնական բաղադրիչներից են և մասնակցում են թթվածնի տեղափոխմանը։ Գտածոն հնարավոր է դարձել ծովի թթվածնով աղքատ ջրերի և մանգանի աղերի շնորհիվ, որոնք պաշտպանել են բջիջները քայքայումից։
Հետազոտողները կարծում են, որ հայտնագործությունը հնարավորություն կտա ավելի լավ հասկանալու անհետացած դինոզավրերի ֆիզիոլոգիան և նրանց ապրած միջավայրը։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար