Ադրբեջանը ՌԴ-ին կփոխանցի իր երկրում ռուսաստանցիների տվյալները
Աշխարհ
Ադրբեջանը Ռուսաստանին կտրամադրի իր տարածքում բնակվող Ռուսաստանի քաղաքացիների աշխատանքային գործունեության, գույքի, բանկային հաշիվների, ավտոմեքենաների և ընկերություններում ունեցած բաժնեմասերի վերաբերյալ տեղեկություններ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել է ԱՊՀ երկրների դատական կատարածուների միջև նման տվյալների փոխանակում նախատեսող համաձայնագիրը։
Փաստաթուղթը ստորագրվել է 2025 թվականի մայիսին՝ Ադրբեջանի, Ռուսաստանի, Հայաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Բելառուսի, Ուզբեկստանի և Ղազախստանի կողմից։ Այն Ռուսաստանի Դաշնային դատական կատարածուների ծառայությանը հնարավորություն է տալիս համապատասխան տեղեկություններ պահանջել մյուս երկրների իրավասու մարմիններից։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար