1000-ամյա պատմությամբ ոսկե կախազարդ․ ինչ են պարզել մասնագետները
Աշխարհ
Մեծ Բրիտանիայում գանձ որոնողը մետաղորսիչի օգնությամբ հայտնաբերել է շուրջ 1000 տարվա պատմություն ունեցող ոսկե կախազարդ, որը, մասնագետների կարծիքով, կարող է խորհրդանշել «Աստծո ձեռքը»։ 58-ամյա Նիք Բերին գտածոն հայտնաբերել է Անգլիայի Հեմփշիր կոմսության գյուղատնտեսական տարածքում։ Նրա խոսքով՝ մետաղորսիչը հստակ ազդանշան է տվել, իսկ հողը փորելիս նկատել է ոսկու փայլը։ Ավելի քան 30 տարի մետաղորսությամբ զբաղվող տղամարդը խոստովանել է, որ երբեք նման գտածո չէր ունեցել։

Մասնագետների նախնական գնահատմամբ՝ կախազարդը վերագրվում է 9-10-րդ դարերին։ Հավանաբար այն կրել է բարձր սոցիալական դիրք ունեցող անձը՝ որպես վզնոց կամ պաշտպանիչ թալիսման։ «Treasure Hunting» ամսագրի խմբագիր Ջուլիան Էվան-Հարթի կարծիքով՝ ձեռքի տեսքով զարդը կարող է պատկերել «Աստծո ձեռքը»։ Նման խորհրդանիշ հանդիպում է ուշ սաքսոնական և վիկինգների ժամանակաշրջանի մետաղադրամների, ինչպես նաև ավելի ուշ շրջանի եկեղեցական արվեստի նմուշներում։

Կախազարդը կշռում է 1,6 գրամ։ Լրատվամիջոցների տվյալներով՝ դրա արժեքը կարող է հասնել հարյուր հազարավոր ֆունտերի։ Եթե այն ձեռք բերի թանգարան կամ հանրային հաստատություն, հայտնաբերողն ու հողի սեփականատերը կարող են փոխհատուցում ստանալ։ Բերին գտածոն անվանել է իր կյանքի ամենակարևոր հայտնագործությունը՝ նշելով, որ դժվար թե երբևէ նման բան գտնի։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար