P.Diddy-ին կրկին ավելի շուտ կազատվի բանտից․ հայտնի է նոր ամսաթիվը
Աշխարհ
Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ արձակման ամսաթիվը կրկին փոխվել է։ Այս անգամ այն ավելի քան երեք շաբաթով առաջ է բերվել։ ԱՄՆ բանտերի դաշնային բյուրոյի կայքի համաձայն՝ 56-ամյա Քոմբսն այժմ ազատ կարձակվի 2028 թվականի փետրվարի 6-ին՝ նախկինում նախատեսված մարտի 2-ի փոխարեն։
NBC News-ի սեպտեմբերյան հաղորդման համաձայն՝ Ֆորտ Դիքսում մյուս բանտարկյալները պատրաստել են նրա ուտելիքը, մաքրել բնակելի տարածքը, լվացել հագուստը և մերսումներ արել։ Նշվում էր նաև, որ նա հասանելիություն է ունեցել Hennessy ալկոհոլային խմիչքին, արգելված բջջային հեռախոսներին և նախկին ընկերուհու ուղարկած անձնական լուսանկարներին։ Հրապարակվել էին նաև լուսանկարներ և տեսանյութ, որտեղ, ենթադրաբար, Քոմբսը բջջային հեռախոս է պահում։
Քոմբսը 50 ամսվա ազատազրկման է դատապարտվել 2025 թվականի հուլիսին՝ մարմնավաճառությամբ զբաղվելու նպատակով մարդկանց տեղափոխելու երկու մեղադրանքով։ Նա արդարացվել է ավելի ծանր՝ հանցավոր կազմակերպություն ղեկավարելու և սեռական շահագործման մեղադրանքներով։ Նշենք, որ սկզբում Քոմբսի ազատ արձակումը նախատեսված էր 2028 թվականի հունիսի 4-ին։ Ամսաթիվը մի քանի անգամ փոխվել է, ընդ որում՝ պաշտոնյաները փոփոխությունները կապել են նրա լավ վարքագծի հետ։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար