ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի երկրներից Ուկրաինայի համար ևս 2 մլրդ դոլար կխնդրի. Bloomberg
Աշխարհ
ԱՄՆ-ն մտադիր է ՆԱՏՕ-ի դաշնակիցներից լրացուցիչ 2 մլրդ դոլար ֆինանսավորում խնդրել՝ Ուկրաինային ամերիկյան զենք մատակարարելու PURL ծրագրի շրջանակում։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով քննարկումներին ծանոթ աղբյուրներին։
Գործակալության տվյալներով՝ արդեն հաստատված սպառազինության փաթեթների ֆինանսավորման համար ներկայումս շուրջ 2 մլրդ դոլարի պակաս կա։ Հարցումը դաշնակիցներին կարող է ներկայացվել արդեն նոյեմբերին։
Միաժամանակ ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Ուկրաինային 2,1 մլրդ դոլարի Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի հրթիռների վաճառքին։ Գործարքը ֆինանսավորելու են Կանադան, Գերմանիան, Նորվեգիան և Եվրամիությունը։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար