Մոսկվա ինձ հրավիրելը նույնքան անիմաստ է, որքան Պուտինին՝ Կիև․ Զելենսկի
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ իմաստ չի տեսնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Կիև հրավիրելու մեջ, քանի որ ռուսական կողմը, միևնույն է, չի ժամանի։
«Մենք Պուտինին Կիև չենք հրավիրում։ Նախ՝ 2022 թվականին նրանք առանց հրավերի էլ եկան մեզ մոտ։ Հրավիրել, որպեսզի նրանք չգան, ապակառուցողական է։ Նույնն է, թե ինձ հրավիրեն Մոսկվա։ Դա պարզապես թքել է աշխարհի երեսին, որն ուզում է, որ պատերազմն ավարտվի»,- ասել է Զելենսկին։
Նա անդրադարձել է նաև Պուտինի հետ հեռախոսազրույցի հնարավորությանը։ Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանը կարող է նման զանգն օգտագործել որպես պատրվակ՝ հետագա հանդիպումներից հրաժարվելու համար։
Ուկրաինայի նախագահը կարծում է, որ հեռախոսազրույցը ձևական բնույթ կկրի, և պատերազմի ավարտին ուղղված իրական քայլերի փոխարեն իրեն կրկին կվիճակվի լսել Կրեմլի ղեկավարի «պատմական դասախոսությունը»։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար