«Բաշար Ասադը Սադամ Հուսեինից խելացի է, և Դամասկոսը չի հանձնվի». Իրաքի վարչապետ
Մերձավոր Արևելք
Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքին փետրվարի 9-ին հայտարարել է, որ ինքը չի հավատում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի շուտափույթ տապալման հնարավորությանը: Սրանով նա հակադրվել է ԱՄՆ-ի փոխվարչապետ Ջո Բայդենի արտահայտած այն մտքին, թե Բաշար Ասադի ռեժիմը 2 ամսվա ընթացքում կկործանվի: Մալիքին նշել է, որ դրա կործանման համար տարիներ են անհրաժեշտ:
Իրաքի վարչապետի խոսքերով՝ նախագահ Ասադին հաջողվել է իր շուրջը համախմբել իր համախոհ ալավիներին: Այս կրոնական խմբավորմանը իրենց աջակցությունն են հայտնում Սիրիայի մյուս կրոնական փոքրամասնությունները:
Իրաքի վարչապետը զուգահեռներ է անցկացրել իր սեփական երկրում տապալված Սադամ Հուսեինի վարչակարգի և Բաշար Ասադի ռեժիմի միջև՝ նշելով, որ Ասադը ավելի խելացի և ավելի հեռատես քաղաքական գործիչ է, քան Սադամ Հուսեինը:
Ալ Մալիքին քննադատել է Թուրքիայի վարած քաղաքականությունը Սիրիայի հարցում: Վարչապետի խոսքերով՝ Անկարան փորձում է իր վերահսկողությունը հաստատել ոչ միայն Սիրիայի, այլ նաև Իրաքի նկատմամբ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ