Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ․ ՔԿ Թրամփը կորցնում է վերահսկողությունը Սենատի նկատմամբ․ դեմոկրատներն արդեն մեծամասնություն են ստացել Թրամփը պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքներն ու համագործակցել դեմոկրատների հետ Նիկոլ Փաշինյանի անունով տելեգրամում բացվել է կեղծ օգտահաշիվ Բաքուն Իրանում հիջաբի արգելքի շուրջ քննադատություններից հետո 14 իրանցու հայտարարել է անցանկալի անձ ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ Ուշիի ոլորաններում ողբերգական վթարից մահացածներից երկուսը երիտասարդ ամուսիններ էին Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 27-րդ տարեդարձն է Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում «Հրապարակ»․ Ընդդիմությունն առաջարկում է ՔՊ-ին՝ ընդունել, որ Փաշինյանը հանցագործ է «Հրապարակ»․ Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը. «Հրապարակ» 

«Հրապարակ»․ Ընդդիմությունն առաջարկում է ՔՊ-ին՝ ընդունել, որ Փաշինյանը հանցագործ է

Հայկական Մամուլ

Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը խորհրդարանին առաջարկում է մի տարօրինակ հայտարարություն ընդունել: Տարօրինակը ոչ թե հայտարարությունում տեղ գտած ներկա իրավիճակի արձանագրություններն են, որոնք օբյեկտիվ են, այլ այն համոզմունքը, որ Նիկոլ Փաշինյանի թիմը կընդունի նման հայտարարության տեքստ։

Հայտարարության ընդունման համար, ըստ հեղինակների, հիմք են հանդիսացել Հայաստանում ստեղծված իրավական եւ ժողովրդավարական ակնհայտ հետընթացը, օրեցօր ահագնացող քաղաքական բռնաճնշումները, որոնց հետեւանքով հարյուրավոր քաղաքացիներ բացահայտ կամ քողարկված ձեւով ենթարկվում են քաղաքական հետապնդումների՝ ապօրինի քրեական վարույթներով ներգրավվելով որպես մեղադրյալներ։

Շատերի նկատմամբ իրականացվել եւ շարունակվում են միջազգային իրավունքով եւ ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված ազատությունների անհիմն սահմանափակումներ, շատերը, առանց օրինական դատական ակտերի, գտնվում են անազատության մեջ՝ քրեակատարողական հիմնարկներում կամ տնային կալանքի ներքո, եւ այլն: Դեպքերի մեծ մասում հիմնական շարժառիթը քաղաքացիների քաղաքական հայացքներն են կամ քաղաքական գործունեությունը, ուստի խորհրդարանին առաջարկում են, իբրեւ առաջնային մանդատով օժտված, ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմնի, ընդունել հայտարարություն ու քաղաքական հստակ դիրքորոշում դրսեւորել «ներկա անթույլատրելի եւ մերժելի իրավիճակի նկատմամբ»՝ այդպիսով զգոնության կոչ անելով իրավասու մարմիններին ու պաշտոնատար անձանց` վերանայելու իրենց ոչ իրավաչափ վարքագիծը, վերականգնելու իշխանության ճյուղերի անկախությունն ու խաթարված հավասարակշռությունը։ «Իրավապահ մարմինները, ինչպես նաեւ՝ հանրային իշխանությամբ օժտված համակարգերը, վերածվել են քաղաքական հետապնդումների, հաշվեհարդարի, անձանց սեփականությունն ապօրինի խլելու, նրանց ունեզրկելու բացահայտ գործիքի»,- արձանագրել են հայտարարության նախագծում։

«Շարունակական բռնաճնշումներով հալածանքի են ենթարկվում ազգային ինստիտուտներ, ձերբակալվում, կալանավորվում, դատական կամ վարչական ոչ իրավաչափ ակտերով գործելու ազատությունից զրկվում են կամ շարունակաբար հալածանքների ենթարկվում՝

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, Ամենայն հայոց կաթողիկոս՝ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ-ն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարձրաստիճան հոգեւորականներ, սպասավորներ եւ ծառայողներ, հայրենիքի պաշտպանության գործում իրենց կյանքը նվիրաբերած զինծառայողների ընտանիքի անդամներ եւ/կամ հարազատներ, ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների (դաշինքների) առաջնորդներ, քաղաքական գործունեություն իրականացնող եւ/կամ իշխանություններին քննադատող անձինք, հանրային, հասարակական գործունեություն իրականացնող անձինք, համայնքի ղեկավարներ, ավագանու անդամներ եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ»:
Հղում են անում նաեւ ԵԽԽՎ վերջին զեկույցին՝ ընդգծելով, որ քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ իրականացվող ճնշումներն արձանագրվել են նաեւ զեկույցում։

«Այսպիսով, քաղաքական հետապնդումներ իրականացնելու համար դատական եւ իրավապահ համակարգերի օգտագործումը հակասում է թե՛ ՀՀ սահմանադրությանը, թե՛ ՀՀ ստանձնած միջազգային, այդ թվում՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետության պարտավորություններին: Բացի այդ, տեղի ունեցողն անմիջականորեն հրահրվում, ուղղորդվում է երկրի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների կողմից, ինչը խարխլում է երկրի սահմանադրականության հիմքերը, քայքայում է հանրային վստահությունը, խեղում է արդարադատության համակարգը եւ կազմաքանդում է իրավական պետության հիմքերը։

Սրանք պետական իշխանության դեմ ուղղված հանցագործություններ են եւ ինքնին հակասում են մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուր չափանիշներին»,- ասված է հայտարարության մեջ։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սեուլը հայտարարել է, որ Փհենյանը մի քանի հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ․ ՔԿԹրամփը կորցնում է վերահսկողությունը Սենատի նկատմամբ․ դեմոկրատներն արդեն մեծամասնություն են ստացելԹրամփը պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքներն ու համագործակցել դեմոկրատների հետՆիկոլ Փաշինյանի անունով տելեգրամում բացվել է կեղծ օգտահաշիվԲաքուն Իրանում հիջաբի արգելքի շուրջ քննադատություններից հետո 14 իրանցու հայտարարել է անցանկալի անձՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստՈւշիի ոլորաններում ողբերգական վթարից մահացածներից երկուսը երիտասարդ ամուսիններ էին Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 27-րդ տարեդարձն է Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում «Հրապարակ»․ Ընդդիմությունն առաջարկում է ՔՊ-ին՝ ընդունել, որ Փաշինյանը հանցագործ է «Հրապարակ»․ Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը. «Հրապարակ»«Հրապարակ»․ Ձևական բուհ՝ առանց ուսանողների «Հրապարակ»․ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում Դատախազը ԱԺ-ում չէր, բայց նրա փոխարեն բոլորին հարցաքննում էին․ Անդրանիկ Քոչարյանը՝ թունդ ընդդիմադիր է․ «Ժողովուրդ»Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-իՓակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ»ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի երկրներից Ուկրաինայի համար ևս 2 մլրդ դոլար կխնդրի. BloombergԳերտերությունների առճակատման աստիճանը հասել է սահմանագծին. ԼուկաշենկոՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումՖրանսիայում վերջին շաբաթների անկարգությունների ժամանակ ձերբակալվել է գրեթե 5000 մարդԱՄՆ-ում արդեն ավելի քան 57 միլիոն ամերիկացի քվեարկել է վաղաժամկետ կամ էլեկտրոնային փոստովՀայաստանն ու ԱՄԷ-ն մտադիր են խորացնել էներգետիկ համագործակցությունըՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասինՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԵթե Թրամփը Պուտինին հրավիրի G20-ի գագաթնաժողովին, Ուկրաինան պետք է մասնակցի քննարկմանը. ՄերցԽանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործիՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինԱգարակի 51-ամյա բնակիչը կալանավորվել է. Օգտագործում և իրացնում էր թմրամիջոցԱդրբեջանն անցանկալի անձ է հայտարարել իրանցի 14 քաղաքական, կրոնական գործիչների և լրագրողներիՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովՀայաստանի դեսպանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ-ի կողմից՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համարՎանաձորում հարևանների վեճն ավարտվել է մահվամբ․ ոստիկան է հոսպիտալացվելԻսրայելի ֆինանսների նախարարությունում զարմացել են ռազմական օգնությունը դադարեցնելու մասին Թրամփի հայտարարությունից8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումԱրտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնելԷլմիրա Կարապետյանը՝ աշխարհի փոխչեմպիոնԱՄՆ-ը 2026 թվականի վերջին կդադարեցնի օգնություն տրամադրել Իսրայելին. ԹրամփՀուղարկավորություններ հնարավոր են նաև` առանց Վահագն Խաչատուրյանի մասնակցության. Էդգար ՂազարյանՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ ԿարապետյանՄոսկվա ինձ հրավիրելը նույնքան անիմաստ է, որքան Պուտինին՝ Կիև․ ԶելենսկիՄհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցերՄեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին. ՓաշինյանՑավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ ԶաքարյանՀայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետՀուե. Վիետնամի կայսերական քաղաքը
Ամենադիտված