Բաքուն Իրանում հիջաբի արգելքի շուրջ քննադատություններից հետո 14 իրանցու հայտարարել է անցանկալի անձ
Աշխարհ
Ադրբեջանը 14 Իրանի քաղաքացու հայտարարել է անցանկալի անձ՝ Իրանում Ադրբեջանի դպրոցներում հիջաբի արգելքի շուրջ հնչած քննադատությունների ֆոնին։
Ցուցակում ընդգրկվել են Իրանի խորհրդարանի պատգամավորներ, հոգևորականներ և փորձագետներ։
Բաքուն նրանց մեղադրում է կրոնական արմատականություն քարոզելու, կրոնական ատելություն և թշնամանք հրահրելու, ինչպես նաև Ադրբեջանում իշխանության բռնի տապալման կոչեր հնչեցնելու մեջ։
Անցանկալի անձանց թվում են իրանցի հայտնի փորձագետ Էհսան Մովահեդիանը և Իրանի գերագույն առաջնորդին հարող «Քայհան» օրաթերթի գլխավոր խմբագիր Հոսեյն Շարիաթմադարին։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար