Նիկոլ Փաշինյանի անունով տելեգրամում բացվել է կեղծ օգտահաշիվ
Հասարակություն
Հարգելի քաղաքացիներ և Զանգվածային լրատվության ներկայացուցիչներ, տեղեկացնում ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով տելեգրամում բացվել է կեղծ օգտահաշիվ: Այս մասին Փաշինյանի խոսնակ Մելանյա Հարությունյանը։
Տվյալ օգտահաշվից հնարավոր է ուղարկվեն հաղորդագրություններ՝ տարբեր տեղեկություններ կամ գործողություններ պահանջելու նպատակով։
Խնդրում ենք լինել առավել զգոն․
չպատասխանել նման հաղորդագրություններին,
չտրամադրել անձնական կամ ծառայողական որևէ տեղեկություն (գաղտնաբառեր, կոդեր, բանկային տվյալներ և այլն), չկատարել փոխանցումներ կամ այլ գործողություններ՝ նման պահանջներով
անհրաժեշտության դեպքում արգելափակել (Block) և նշել որպես խարդախություն/Spam (Report)։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար