Սանկտ Պետերբուրգի դատարանը Ալեքսանդր Նևզորովին և ընտանիքին վտարել է տնից
Ռուսաստան
Սանկտ Պետերբուրգի Պրիմորսկի դատարանը բավարարել է ՌԴ գույքի կառավարման դաշնային գործակալության հայցը և որոշում կայացրել լրագրող Ալեքսանդր Նևզորովին, նրա կնոջը՝ Լիդիային, որդուն և 83-ամյա զոքանչին նախկին տնից վտարելու մասին։ Խոսքը քաղաքի հյուսիսում՝ Լիսի Նոս բնակավայրում գտնվող տան մասին է։
Դատարանը որոշել է, որ նրանք կորցրել են բնակարանից օգտվելու իրավունքը, և նրանց հանել է հաշվառման ցուցակից։
2024 թվականի դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգի դատարանը պետությանն էր փոխանցել Նևզորովի զոքանչին՝ Նատալյա Կոլեսնիկովային պատկանող հողատարածքն ու տունը։ Նա անշարժ գույքը դստերից՝ Լիդիայից, գնել էր 2023 թվականի օգոստոսին, սակայն դատարանը առուվաճառքի պայմանագիրն անվավեր էր ճանաչել։
Ալեքսանդր Նևզորովն ու նրա կինը Ռուսաստանից հեռացել են ռուս-ուկրաինական լայնածավալ պատերազմի սկսվելուց հետո։ Դրանից հետո Նևզորովի նկատմամբ Ռուսաստանում հետապնդումներ են սկսվել․ նրան ճանաչել են «օտարերկրյա գործակալ», հեռակա դատապարտել ութ տարվա ազատազրկման՝ բանակի մասին «կեղծ տեղեկություններ» տարածելու գործով, իսկ նրան և կնոջը ճանաչել են «ծայրահեղական միավորում»։
Նրանց ռուսաստանյան գույքը նույնպես փոխանցվել է պետությանը։ 2025 թվականի գարնանը զույգի դեմ քրեական գործ է հարուցվել ծայրահեղականության ֆինանսավորման մեղադրանքով՝ կապված իրենց օգտին նվիրատվություններ հավաքելու հետ։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար