Ռուսաստանում տոնում են Մոսկվան լեհ զավթիչներից ազատագրելու տարեդարձը
Ռուսաստան
Նոյեմբերի 4-ին Ռուսաստանում նշում են Ժողովրդական միասնության օրը։ Տոնը կապված է 1612 թվականի իրադարձությունների հետ, երբ Կուզմա Մինինի և իշխան Դմիտրի Պոժարսկու գլխավորած աշխարհազորը Մոսկվան ազատագրեց լեհական զորքերից։
Այս օրը Ռուս ուղղափառ եկեղեցին նշում է նաև Կազանի Աստվածամոր սրբապատկերի հիշատակը՝ այն կապելով Մոսկվան զավթիչներից ազատագրելու իրադարձությունների հետ։
1613 թվականին ցար Միխայիլ Ֆյոդորովիչը նոյեմբերի 4-ը սահմանեց որպես Մոսկվան լեհական միջամտությունից ազատագրելու հիշատակի օր։ Իսկ 1649 թվականին ցար Ալեքսեյ Միխայլովիչի հրամանագրով այն դարձավ եկեղեցական և պետական տոն։
Ժամանակակից Ռուսաստանում Ժողովրդական միասնության օրը սահմանվել է 2004 թվականին, իսկ առաջին անգամ նշվել՝ 2005 թվականին։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար