2026 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված ավելի քան 53 հազար անձ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար․ ՆԳՆ
Հայաստան
2026 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 53 039 անձ դիմել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար։ Այս մասին նոյեմբերի 4-ին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
ՀՀ նախագահի հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել 32 690 անձի։ Եվս 14 344 անչափահաս քաղաքացիություն է ստացել անձնագրավորման շրջանակում։
Նախարարը նաև հիշեցրել է, որ քաղաքացիություն ստանալու դիմումների ներկայացման ամբողջ գործընթացն արդեն իրականացվում է թվային հարթակում։
Բացի այդ, նոյեմբերի 1-ին Հայաստանում ներդրվել է օտարերկրյա քաղաքացիների կացության կարգավիճակի ձևակերպման թվային գործընթացը։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար