Վաշինգտոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել
Աշխարհ
Վաշինգտոն նահանգում տեղի ունեցած կրակոցների հետևանքով երեք մարդ է զոհվել, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։
Սպոքեյն շրջանի շերիֆ Ջոն Նոուելսը հայտնել է, որ մեկ զոհը հայտնաբերվել է տանը, իսկ մյուսը՝ բակում։ Կասկածյալը նույնպես սպանվել է։ Գործակալության տվյալներով՝ շերիֆի աշխատակիցները տուն են ժամանել այն բանից հետո, երբ մի կին հարևանին ասել է, որ իր եղբայրը կրակել է իրեն։
«SWAT-ի սպաները և շերիֆի տեղակալները մոտեցել են տանը, փորձել են ուժով բացել դուռը և կրակ են բացել», - գործակալության տվյալներով՝ մամուլի ասուլիսում ասել է Նոուելսը։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար