Վթարից տուժածներից 2-ը վիրահատվել են, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում. Կուրղինյան (տեսանյութ)
Արտակարգ ՊատահարNews.am-ը գրում է.
Երեկ Ուշիի ոլորաններում տեղի ունեցած վթարից հետո «Արմենիա» ԲԿ–ում գտնվում է երեք անձ, որոնք բոլորը գտնվում են ռեանիմացիոն բաժանմունքում։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց «Արմենիա» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, վիրաբույժ Աշոտ Կուրղինյանը։
«Բոլորը հիվանդանոց տեղափոխվել են երեկ երեկոյան 22:00-ից 23:00-ի միջակայքում, բոլորի վիճակը գնահատվել է ծանր, դրա համար են նաև վերակենդանացման բաժանմունքում։ Տարբեր տրավմաներ են, մեկի մոտ ձախ ազդոսկրի կոտրվածք թ, որ արդեն վիրահատվել է երեկ ու համեմատաբար իր վիճակը ավելի բարվոք է։ Նա, հնարավոր է՝ տեղափոխվի ընդհանուր տրավմատոլոգիայի բաժանմունք, այսօր վերակենդանացման բաժանմունքից դուրս կգրվի։
Մնացած երկուսը դեռ կշարունակեն մնալ ռեանիմացիոն բաժանմունքում, մեկի մոտ ներքին արյունահոսության հետ կապված կատարվել է վիրահատություն, փայծախն է հեռացվել և լյարդի վնասվածքներն են վերականգնվել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար