RTL. Նոյեմբերի 5-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերին կարող է մասնակցել մինչև 780,000 մարդ
Աշխարհ
Ֆրանսիայում նոյեմբերի 5-ին նախատեսված բողոքի ցույցերին կարող է մասնակցել 540,000-780,000 մարդ, ըստ հետախուզական գործակալությունների։
Տարածքային հետախուզության ազգային վարչության (DNRT) նոյեմբերի 3-ի գրության համաձայն՝ Ֆրանսիայի շրջաններում բողոքի ցույցերին կարող է մասնակցել 500,000-700,000 մարդ։ Ֆրանսիայի մայրաքաղաքի ոստիկանության հետախուզության վարչության տվյալներով՝ Փարիզում սպասվում է ևս 40,000-80,000 մասնակից։ Ցույցերի օրը դասակարգվել է որպես բարձր ռիսկային՝ լայնածավալ հասարակական անկարգությունների հավանականության պատճառով։
DNRT-ն գնահատում է, որ ցույցերին կարող են մասնակցել արմատական անհատներ՝ առանց որևէ կոնկրետ քաղաքական գաղափարախոսության, և ձախակողմյան շարժումների կազմակերպված ներկայացուցիչներ, որոնք ձգտում են ապակայունացնել պետական իշխանությունը։
Ոստիկանությունը չի բացառում, որ բողոքի ցույցերը «կանցնեն բռնության նոր շեմ, այդ թվում՝ քաղաքների կենտրոններում, որտեղ հնարավոր են ջարդեր և խանութների թալան»։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է