Խամենեին զգուշացրել է ԱՄՆ ագրեսիային ավելի լայն արձագանքի մասին
Աշխարհ
Թեհրանի պատասխանը ԱՄՆ-ի կրկնվող ագրեսիային կլինի «շատ ավելի լայն», ասվում է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Մոջթաբա Խամենեիի ուղերձում՝ Համաշխարհային իմպերիալիզմի դեմ պայքարի ազգային օրվա կապակցությամբ։
«Իրանի կողմից Հորմուզի նեղուցի վերահսկողությունը և տարածաշրջանային երկրներում ԱՄՆ ռազմական բազաների ոչնչացումը պատասխան էին ԱՄՆ-ի ագրեսիային և հանցագործություններին երրորդ պարտադրված պատերազմի ընթացքում», - ասվում է ուղերձում։ Խամենեին պնդել է, որ Թեհրանի գործողությունները նաև իմպերիալիզմի դեմ պայքարի մի մասն են, որը Իրանը սեփական նախաձեռնությամբ մղում է տարածաշրջանում։ Նա զգուշացրել է, որ եթե ագրեսիան կրկնվի, այս պայքարը «կդառնա շատ ավելի լայն»։
Խամենեիի խոսքով՝ Պարսից ծոցում, մասնավորապես Հորմուզի նեղուցում տեղի ունեցած իրադարձությունները ցրել են «ԱՄՆ-ի անպարտելիության առասպելը»։ Նա նաև ասել է, որ նրանք, ովքեր ակնկալում են վերջ դնել ԱՄՆ-ի թշնամանքին Իրանի ժողովրդի նկատմամբ՝ զիջումներ անելով Վաշինգտոնին, «խորապես սխալվում են»։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար