Շատ կուզեի ոսկե մեդալ նվաճել, բայց այս պահին ունենք այս արդյունքը. Վազգեն Թևանյան
Սպորտ
Այս տարվա աշխարհի առաջնությունում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկ արծաթե մեդալ է նվաճել։ Հիշեցնենք՝ ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը (65 կգ) աշխարհի առաջնության եզրափակչում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Բովեն Ուիլիամ Բասեթի հետ մենամարտում պարտվել էր 1-9 հաշվով և դարձել աշխարհի փոխչեմպիոն։
«Բավականին երկար ժամանակ աշխարհի առաջնության եզրափչում մասնակից չէինք ունեցել։ Մեծ հաշվով կարող ենք ասել՝ բոլոր մասնակիցներն էլ ելույթ ունեցան իրենց հնարավորություններիի սահմաններում։
Ընդհանուր առմամբ, թիմի ելույթից դժգոհ չեմ»,- ասուլիսում ասաց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը։
Նա նշեց, որ Արսեն Հարությունյանը ուժեղ մրցակցի դեմ հանդես եկավ՝ աշխարհի չեմպիոն էր, ում էլ պարտվեց։
«Սպորտ է, ամեն ինչ էլ ստացվում է։ Ինձ թվում է՝ Արսենն ուժերը կհավաքի, սխալների վրա կաշխատի, գալիք աշխարհի առաջնությունում, որը շատ կարևոր է, նախաօլիմպիական է, լավ մարզավիճակ կունենա»,- ասաց մարզիչը։
Վազգեն Թևանյանի ներկայացմամբ, ընդհանուր 5 գոտեմարտ է անցկացրել, 5-ն էլ լարված է անցել։
«Եզրափակիչը չստացվեց այնպես, ինչպես պլանավորել էինք մարզիչների հետ։ Առաջին օրվա լարվածությունը, հոգնածությունը, երկրորդ օրը գորգի վրա երևաց, չստացվեց ընտրված տակտիկայով գոտեմարտելը։
Մեդալի համար շատ ուրախ եմ։ Երկար տարիներ եզրափաչում հանդես չէինք եկել։ Շատ կուզեի ոսկե մեդալ նվաճել, բայց այս պահին ունենք այս արդյունքը։
Հետագայում պետք է մտածել սխալների ուղղությամբ, ընտրել ճիշտ տակտիկա ու այդպես գոտամարտել»,- ասաց աշխարհի փոխչեմպիոնը։
Խոսելով ստացած վնասվածքի մասին՝ Վ. Թևանյանն ասաց. «Կիսաեզրափակչում եմ ստացել, բայց եզրափակչում ինձ խանգարող հանգամանք չհանդիսացավ»։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար