Ամբողջ ազգն արդեն գիտի՝ իմ ասածներն իրականություն են, ես արդար եմ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 4-ին Մեծաթիվ դիմակավորված ԱԱԾ–ականներով շրջապատված Սամվել Կարապետյանին տեղափոխեցին ՊԵԿ–ի քննչական (տեսանյութ) Թմրամիջոցների դրական թեստի պատճառով 21 ոստիկան և 2 փրկարար ազատվել են աշխատանքից․ ՆԳՆ Գերմանիայում Gen Z-ի ցույցերին մասնակցել է 120 հազար մարդ, որոշ քաղաքներում բախումներ են սկսվել Որքա՞ն կարժենան «գոլդ» համարներով կենսաչափական անձնագրերը. ՆԳ նախարարի պատասխանը Վաղը կարևոր իրադարձություն պետք է լիներ, փորձել են դա կանխել. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Չինաստանի առաջնորդը վերացնում է իր իշխանությանը հնարավոր մարտահրավեր նետող գործիչներին. CNN Թեհրանը Հորմուզի նեղուցով անցնելու արտոնություններ է տվել 4 երկրի Շատ կուզեի ոսկե մեդալ նվաճել, բայց այս պահին ունենք այս արդյունքը. Վազգեն Թևանյան Քննարկվել են Հայաստան-Հունգարիա խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր Ռուսաստանը հայտնել է Ուկրաինայի երկու ենթակայանի և Սև ծովում նավի խոցման մասին 

Մբապեն ու Hello Kitty-ն զայրացրել են Չինաստանին․ սկանդալները սպառնում են միլիոնավոր եկամուտներին

Աշխարհ

Ֆրանսիացի ֆուտբոլիստ Կիլիան Մբապեն և ճապոնական Sanrio ընկերությունը, որը հայտնի է Hello Kitty կերպարի ստեղծմամբ, հայտնվել են Չինաստանի հանրության քննադատության թիրախում։ Երկու դեպքում էլ սկանդալները հանգեցրել են պաշտոնական ներողությունների, համագործակցությունների դադարեցման և բիզնեսի համար հնարավոր ֆինանսական կորուստների։

Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն ֆրանսիական հեռուստաշոուի տեսանյութում մեկնաբանել է համացանցում տարածված մի մեմ, որտեղ իր դեմքը տեղադրված է եղել Չինաստանի նախկին առաջնորդ Մաո Ցզեդունի մարմնի վրա։ Ֆուտբոլիստը կատակով նշել է, որ պատկերված անձը, իր կարծիքով, «ինչ-որ չինացի բռնապետ» է։

Մբապեի արտահայտությունը բուռն արձագանք է առաջացրել չինական սոցիալական ցանցերում։ Մի շարք ընկերություններ խզել են նրա հետ համագործակցությունը՝ հայտարարելով, որ անհանդուրժող են Չինաստանի ժողովրդի զգացմունքները վիրավորող ցանկացած խոսքի կամ գործողության նկատմամբ։ Չինաստանի պետական լրատվամիջոցները հեռացրել են ֆուտբոլիստին վերաբերող բովանդակությունն ու գովազդները, ինչպես նաև դադարեցրել նրա և Իսպանիայի ֆուտբոլի առաջնության՝ Լա Լիգայի մասնակցությամբ հանդիպումների ու միջոցառումների հեռարձակումները։

Հնարավոր հետագա հետևանքներից խուսափելու նպատակով Մբապեն պաշտոնական ներողություն է խնդրել՝ ընդունելով, որ իր մեկնաբանությունը չմտածված է եղել և վիրավորել է Չինաստանի ու աշխարհի տարբեր երկրներում բնակվող չինական համայնքների բազմաթիվ ներկայացուցիչների։

Մբապեի շուրջ աղմուկը դեռ չմարած՝ քննադատության նոր ալիք է բարձրացել Hello Kitty-ի հեղինակ Sanrio ընկերության դեմ։ Ընկերությունը համագործակցել էր ճապոնական «VIVANT» լրտեսական հեռուստասերիալի հետ՝ թողարկելով սերիալի կերպարների հագուստով Hello Kitty-ի, My Melody-ի, Kuromi-ի և Cinnamoroll-ի ապրանքատեսակներ։

Չինաստանի պետական լրատվամիջոցները սերիալը բնութագրել էին որպես հակաչինական։ Քննադատության պատճառը սերիալում չինացի հետախուզական գործակալներին որպես ճապոնացի լրտեսներին խոշտանգող անձանց ներկայացնելն էր։ Համագործակցությունը լայն տարածում է գտել չինական սոցիալական ցանցերում՝ առաջացնելով օգտատերերի դժգոհությունը։

Իրավիճակից հետո Sanrio-ն հայտարարել է համագործակցության, ինչպես նաև դրան հաջորդող բոլոր նախագծերի և գովազդային միջոցառումների դադարեցման մասին՝ նշելով, որ ստացել է տարբեր կողմերի արձագանքներ, և նախագիծը պարունակում է արտահայտություններ, որոնք չեն համապատասխանում ընկերության արժեքներին։

Միջադեպին անդրադարձել է նաև Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Գուո Ցզյակունը։ Նրա խոսքով՝ «VIVANT» սերիալը հերթական անգամ բացահայտում է Ճապոնիայում գոյություն ունեցող այն ուժերի գործունեությունը, որոնք մշակութային արտադրանքի միջոցով փորձում են վարկաբեկել Չինաստանը և տարածել հակաչինական տրամադրություններ։

CNN-ի փոխանցմամբ՝ նման միջադեպերը նորություն չեն։ Վերջին տարիներին Չինաստանում քննադատության են արժանացել նաև Dolce & Gabbana, Versace, H&M, Nike, Bulgari և Lululemon ապրանքանիշերը, ինչպես նաև NBA-ն։ Վեճերի պատճառները տարբեր են եղել, սակայն հաճախ առնչվել են Չինաստանի տարածքային ամբողջականության, Թայվանի, Հոնկոնգի և Մակաոյի կարգավիճակի, ինչպես նաև Չինաստանի ու Ճապոնիայի պատմական հակասությունների հետ։

Փորձագետների գնահատմամբ՝ Չինաստանի հսկայական սպառողական շուկան գրավիչ է միջազգային ընկերությունների և հայտնի անձանց համար, սակայն չինացի սպառողները չափազանց զգայուն են իրենց երկրի և ժողովրդի նկատմամբ վիրավորական ընկալվող արտահայտությունների ու գործողությունների հարցում։

Չինաստանի շուկայում գործունեություն ծավալող օտարերկրյա ընկերություններն ու հայտնի անձինք ստիպված են հաշվի առնել նաև պատմական և աշխարհաքաղաքական զգայուն հարցերը։ Չինաստանի շուկայի հետազոտությունների խմբի ղեկավար Շոն Ռեյնի խոսքով՝ բրենդները գնալով ավելի զգուշավոր են դառնում՝ համագործակցելով այդ առանձնահատկություններին ծանոթ խորհրդատուների հետ։

Սակայն նման սկանդալների հետևանքները միշտ չէ, որ արագ են վերանում։ Օրինակ՝ Dolce & Gabbana-ն տարիներ անց էլ դժվարանում է վերականգնել իր դիրքերը Չինաստանում։ Իսկ 2019 թվականին «Հյուսթոն Ռոքեթսի» գլխավոր մենեջերի՝ Հոնկոնգի ժողովրդավարական շարժմանն աջակցող հայտարարությունից հետո Չինաստանը խզել էր կապերը NBA-ի հետ և արգելել լիգայի թիմերին խաղալ երկրում։ Համագործակցությունը վերականգնվել է միայն անցյալ տարի։

Փորձագետների խոսքով՝ Չինաստանում հաջողությունը կարող է մեծ եկամուտներ ապահովել, սակայն սխալ ընկալված արտահայտության կամ գործողության հետևանքները կարող են լինել արագ և չափազանց ծախսատար։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ամբողջ ազգն արդեն գիտի՝ իմ ասածներն իրականություն են, ես արդար եմ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 4-ին Մեծաթիվ դիմակավորված ԱԱԾ–ականներով շրջապատված Սամվել Կարապետյանին տեղափոխեցին ՊԵԿ–ի քննչական (տեսանյութ) Թմրամիջոցների դրական թեստի պատճառով 21 ոստիկան և 2 փրկարար ազատվել են աշխատանքից․ ՆԳՆ Գերմանիայում Gen Z-ի ցույցերին մասնակցել է 120 հազար մարդ, որոշ քաղաքներում բախումներ են սկսվելՈրքա՞ն կարժենան «գոլդ» համարներով կենսաչափական անձնագրերը. ՆԳ նախարարի պատասխանը Վաղը կարևոր իրադարձություն պետք է լիներ, փորձել են դա կանխել. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Չինաստանի առաջնորդը վերացնում է իր իշխանությանը հնարավոր մարտահրավեր նետող գործիչներին. CNNPolitico. ԵՄ-ն Կանադայից ակնկալում է ավելի շատ օգնություն Կիևին ֆինանսավորելու համարԹեհրանը Հորմուզի նեղուցով անցնելու արտոնություններ է տվել 4 երկրիՇատ կուզեի ոսկե մեդալ նվաճել, բայց այս պահին ունենք այս արդյունքը. Վազգեն Թևանյան Քննարկվել են Հայաստան-Հունգարիա խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր Ռուսաստանը հայտնել է Ուկրաինայի երկու ենթակայանի և Սև ծովում նավի խոցման մասինՍտամբուլում Հեյդար Ալիևի կիսանդրին չի հեռացվի․ Անկարան հերքել է տեղեկություններըԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու կարիք չունիԶելենսկին պետական պարգև է շնորհել Մելանյա ԹրամփինՇղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են «Range Rover»-ը, «Mercedes G 500»-ը, «Tesla»-ն ու «Nissan»-ըՀոկտեմբերի 24-ին վթարից տուժած երեխաների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար Խամենեին զգուշացրել է ԱՄՆ ագրեսիային ավելի լայն արձագանքի մասինՄբապեն ու Hello Kitty-ն զայրացրել են Չինաստանին․ սկանդալները սպառնում են միլիոնավոր եկամուտներինՈւշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Սամվել Կարապետյանն ունի ձերբակալվածի կարգավիճակ. ՔԿՀեղեղներ, պայթյուններ ու անհավանական դեպքեր․ աշխարհի ամենատպավորիչ կադրերը (տեսանյութ) Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ ամերիկացիները քվեարկել են իրենց աղքատացնող քաղաքականության դեմRTL. Նոյեմբերի 5-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերին կարող է մասնակցել մինչև 780,000 մարդԳանձակի ձկնաբուծարանում արձանագրվել են խախտումներ. պատճառված վնասի չափը կազմել է 12 միլիոն դրամԻրանը սպառնում է ԱՄՆ-ին՝ նոր պատերազմի դեպքում խոստանալով ավելի կոշտ պատասխանՆախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել են Սամվել Կարապետյանն ու մի շարք անձինք ձերբակալվել են ՀԷՑ-ի գործով. ՔԿՀՖՖ արտահերթ ժողովում փոխվել է կանոնադրությունը Ես հիմա չունեմ այդ ժամանակը. ԶՈՒ ԳՇ պետը՝ բանակում ինքնասպանnւթյունները կանխելու մասին (տեսանյութ) Չինաստանը բանակցություններ է վարում Իրանի և Սաուդյան Արաբիայի հետ Հորմուզի նեղուցը բացելու համարԿասեցվել է Վահան բնակավայրի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը Ամեն ինչ անում ենք՝ մինիմումի հասցնենք բանակում զոհերի թիվը.ՊՆ փոխնախարար (տեսանյութ) Ալյասկայի անհետ կորած սենատորի թեկնածուն հավաքել է ավելի քան 2500 ձայնԱԱԾ հատուկջոկատայինները, իր տանից տարան «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել ԿարապետյանինՈՒՂԻՂ․ Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցըՆոր Հաճն համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կտրուկ կնվազի Վաշինգտոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել Բաքուն վտանգո՞ւմ է ՀՀ-Թուրքիա կապերը․ ԵՄ ուղու փորձություն, ՄԻԵԴ-ը մերժեց Ադրբեջանի բողոքըՎնասվել է էլեկտրական սյուն, ինքնաշեն տնակ. մանրամասներ Ուշիի ողբերգական վթարից Վթարից տուժածներից 2-ը վիրահատվել են, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում. Կուրղինյան (տեսանյութ) 2026 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված ավելի քան 53 հազար անձ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար․ ՆԳՆ Կենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը էՉինաստանի ԱԳ նախարարությունը Մեծ Բրիտանիային մեղադրել է Չինաստանում արհեստական ​​բանականության զարգացումը ճնշելու փորձերի մեջ«Տեներիֆեի» 30-ամյա հարձակվողը մահացել է խաղադաշտում ստացած վնասվածքից․ Իսպանիայում քննություն է սկսվելՇատ երկար ժամանակ է դրա համար պահանջվում, ես հիմա չունեմ այդ ժամանակը. ԶՈՒ ԳՇ պետը՝ բանակում ինքնասպանnւթյունները կանխելու մասին Կողբավան գյուղի տարածքում իրականացվել է ապoրինի արդյունահանումAP. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնը պատմության մեջ առաջին անգամ կարող է զբաղեցնել աֆրոամերիկացի
Ամենադիտված